5 փորձված միջոց նուրբ ու խնամված կրունկներ ունենալու համար

Անառողջ կենսակերպը, սխալ խնամքն ու սխալ կոշիկների ընտրությունը, ինչպես նաև արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանները կարող են խիստ բացասաբար ազդել ոտքերի մաշկի վրա: Ընդ որում, հատկապես շատ են տուժում կրունկները, որոնք պատվում են ճաքերով ու կոշտուկներով՝ առաջացնելով տհաճ զգացողություններ:

Նման խնդիրներից խուսափելու և միշտ նուրբ ու խնամված մաշկ ունենալու համար ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 փորձված միջոց:

·         Վարդի ջուր. գոլ ջրին ավելացնել 2 պտղունց աղ, 15 կաթիլ կիտրոնի հյութ, 1 թեյի գդալ գլիցերին և 2 թեյի գդալ վարդի ջուր, այնուհետև ոտքերը 20 րոպե դնել այդ լուծույթի մեջ: Այս պրոցեդուրայից հետո ոտքերի կոշտացած մաշկը հեռացնել պեմզայի քարի միջոցով, մաշկին քսել մեկական թեյի գդալ գլիցերինի, կիտրոնի հյութի և վարդի ջրի խառնուրդ (նախապես պատրաստել) և հագնել երկու զույգ բարակ բամբակյա գուլպա: Այս քսուքը հարկավոր է թողնել կրունկներին ամբողջ գիշեր, իսկ առավոտյան լվանալ ոտքերը գոլ ջրով: Պրոցեդուրան անհրաժեշտ է կրկնել շաբաթական 3-4 անգամ:

·         Բուսայուղ. լավ լվացած ու չորացրած ոտքերին քսել մի փոքր բուսական յուղ, հագնել մի զույգ բարակ բամբակյա գուլպա և ևս մի զույգ տաք բրդյա գուլպա, թողնել ամբոողջ գիշեր, իսկ առավոտյան լավ լվանալ ոտքերը: Կրկնել պրոցեդուրան մի քանի օր շարունակ:

·         Վազելին. մեկական թեյի գդալ վազելինն ու կիտրոնի հյութը խառնել, այնուհետև քսել գոլորշիվ կամ տաք ջրով փափկեցրած կրունկներին: Փաթաթել ոտքերը պոլիէթիլենային թաղանթով, թողնել ամբողջ գիշեր, իսկ առավոտյան լվանալ:

·         Պարաֆին. պարաֆինը տաքացնել, ավելացնել կոկոսյան ընկույզի յուղ և լավ խառնել: Երբ խառնուրդը փոքր ինչ սառչի, քսել այն ոտքերին, հագնել տաք գուլպա և թողնել ամբողջ գիշեր: Առավոտյան պարզապես հարկավոր է հեռացնել սառած պարաֆինը:

·         Մեղր. 1 բաժակ մեղրը լուծել 5 լիտր գոլ ջրում և ոտքերը 20 րոպե դնել այդ լուծույթի մեջ: Այս պրոցեդուրայից հետո ոտքերի կոշտացած մաշկը հեռացնել պեմզայի քարի միջոցով, այնուհետև լավ լվանալ ու չորացնել ոտքերը և սնուցող նրբաքսուք քսել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *