Ինչ է լինում մեր օրգանիզմի հետ, երբ հրաժարվում ենք կոֆեինից

Ջլերը շարակցական հյուսվածքներ են, որոնք պաշտպանում են ոսկրային հյուսվածքները վնասվածքներից և օգնում են հոդերին անցավ ու սահուն շարժվել: Այս հյուսվածքների վնասվածքն ու «մաշվածությունը» կարող է լուրջ խնդիրներ առաջացնել և բացասաբար ազդել մարդու կյանքի որակի վրա, ուստի հարկավոր է պարբերաբար միջոցներ ձեռնարկել նման խնդիրներից խուսափելու համար:

Որպես կանոն ջլերի հետ կապված խնդիրների պատճառը գերծանրաբեռնվածությունն է լինում ու օրգամնիզմի ծերացումը, և սա է պատճառը, որ հարկավոր է օր առաջ միջոցներ ձեռնարկել:

Ջլերի վերականգնման համար սովորաբար օգտագործվում են տարատեսակ առողջարար մթերք ու բնական ըմպելիքներ, որոնք օգնում են ազատվել խնդրից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նման բնական միջոցներից մեկը, որն օժտված է բնական հակաբորբոքային հատկություններով: Այն հարուստ է տարատեսակ օգտակար նյութերով, որոնք սնուցում են հյուսվածքները, ամրապնդում են ջլերն ու մեղմում են ցավն ու տհաճ զգացողությունները:

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • մի պտղունց դարչին,
  • 50 գրամ նուշ և/կամ քունջութ,
  • 50 գրամ մեղր,
  • 2 ճաշի գդալ կտավատի սերմ և/կամ վարսակի փաթիլներ,
  • 1 հատ նարինջ,
  • 2-3 կտոր թարմ կամ սառեցված արքայախնձոր և/կամ 100 գրամ բալ (առանց կորիզների),
  • 1 լիտր ջուր:

Պատրաստման եղանակը.

Բոլոր բաղադրիչները լցնել կոտորակիչի մեջ և լավ խառնել մինչև ստացվի համասեռ զանգված: Ստացված ըմպելիքը հարկավոր է խմել նախաճաշից մեկ ժամ առաջ, օրվա ընթացքում (սննդի ընդունման հիմնական ժամերի միջև) և քնելուց մեկ ժամ առաջ: Այն բնական ճանապարհով կվերականգնի ջլերն ու միևնույն ժամանակ չի առաջացնի որևէ կողմնակի բարդություն:

Սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում ցանկացած ժողովրդական միջոց կիրառելուց առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանագավոր լինել և էլ ավելի լուրջ խնդիրներ առաջացնել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *