Արդյո՞ք անվնաս է սնունդը փայլաթիթեղի մեջ պատրաստելը

Հայտնի չէ, թե սնունդը փայլաթիթեղի մեջ պատրաստելու ավանդույթը որտեղից եւ ինչպես է տարածվել, բայց պատրաստման այս եղանակը գնալով ավելի արդիական է դառնում հայ տնային տնտեսուհիների շրջանում: Բայց արդյո՞ք փայլաթիթեղը միանգամայն անվտանգ է, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Պարզվում է՝ ոչ:

Փայլաթիթեղի մեջ պատրաստված սնունդը կարող է թունավորման պատճառ դառնալ, քանի որ ալյումինը տաքանալիս տոքսիններ է արտազատում: Արդյունքում՝ Դուք սննդի հետ կարող եք ուտել 1-2 միլիգրամ ալյումին: Իսկ եթե եփելուց առաջ մթերքին ավելացնեք կիտրոնի հյութ, ապա սննդի մեջ մետաղն ավելի շատ կլինի:

Ամենից հաճախ ալյումինը վտանգավոր է դառնում կարմիր մսի եւ թռչնամսի հետ հարաբերվելուց: Եվ որքան բարձր է ջեռոցի ջերմաստիճանը, այնքան շատ տոսքիններ են արտադրվում պատրաստման ընթացքում: Միեւնույն ժամանակ, փայլաթիթեղի մեջ սնունդը սառնարանում պահելն անվնաս է, քանի որ սառը վիճակում ալյումինը միանգամայն անվտանգ է:

Մյուս կողմից, ալյումինը մինիմալ քանակությամբ օրգանիզմին վնաս չէ, սակայն մետաղները օրգանիզմում կուտակվելու հատկություն ունեն, եւ տարիներ անց կարող են ազդել առողջության վրա:

Առողջապահության համաշխահային կազմակերպության տվյալներով՝ մարդու համար ալյումինը անվնաս է նրա քաշի յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց օրական 40 միլիգրամ չափաբաժնով:

Ալյումինը շրջակա միջավայրում երրորդ ամենատարածված տարրն է: Այն առկա է սպասքում, նաեւ որոշ մթերքներում՝ համեմունքներ, աղ, թեյ, պանիր եւ այլն: Ըստ այդմ՝ մարդն անընդհատ օգտագործում է ալյումին:

Ալյումինի հետեւանքով թունավորվելու նախանշաններն են՝ ցավեր ոսկորներում, մկանային թուլություն, անեմիա, նյարդային համակարգի աշխատանքի խանգարումներ: Երեխաների պարագայում ալյումինը կարող է խոչընդոտ հանդիսանալ նրանց նորմալ աճին եւ զարգացմանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *