Որոնք են բարձր թթվայնության ախտանշանները և ինչպես ազատվել այդ խնդրից

Մարդկային օրգանիզմը նյութերից, բակտերիաներից ու բջիջներից բաղկացած համակարգ է և դիսբալանսի դեպքում կարող են լուրջ խնդիրներ առաջանալ: Այդ դիսբալանսը հայտնաբերելու համար հարկավոր է ստուգել օրգանիզմը pH-ը:

Օրգանիզմի pH բալանսը թթվայնության ու հիմնայնության ցուցանիշն է: Այս երկու ցուցանիշներն էլ շատ կարևոր են: Օրինակ՝ ստամոքսին հարկավոր է բարձր թթվայնություն սնունդը մարսելու համար, իսկ իմունիտետին հարկավոր է հիմնային միջավայր:

Օրգանիզմի pH սանդղակը 0-14-ն է և որքան ցածր է ցուցանիշը, այնքան բարձր է թթվայնության մակարդակը: Կատարյալ չեզոք ցուցանիշը 7-ն է և հենց դրան է ձգտում հասնել օրգանիզմը՝ յուրաքանչյուր համակարգի համար ճիշտ միջավայր ստեղծելով: Սակայն հաճախ թթվայնության մակարդակը բարձրանում է, ինչը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ:

Որոնք են բարձր թթվայնության ախտանշանները

Այս խնդիրը հայտնաբերելն այդքան էլ հեշտ չէ, ուստի մարդը պետք է շատ ուշադիր հետևի օրգանիզմի աշխատանքին:

1.      Ավելորդ քաշ

Օրգանիզմում թթուների ավելցուկների հետևանքով ինսուլինը սկսում է ավելի շատ արտադրվել, ինչն էլ հանգեցնում է ճարպերի կուտակման: Օրգանիզմի մաքրող համակարգերը չեն կարողանում ազատվել մեծ քանակությամբ թթուներից և դրանք վերադառնում են ճարպային հյուսվածքներին՝ կապվելով բջիջներին: Այնուհետև խանգարվում է նյութափոխանակությունը, քանի որ այդ գործընթացների համար հիմնային միջավայր է հարկավոր: Արդյունքում օրգանիզմը չի կարողանում այրել կալորիաները և ճարպը շարունակվում է կուտակվել:

2.      Թույլ ոսկորներ

Մարդու օրգանիզմը շատ «խելացի» համակարգ է, ուստի բարձր թթվայնության դեպքում այն կփորձի հիմքեր ստանալու նոր միջոց գտնել: Օրինակ՝ կսկսի վերցնել դրանք ոսկորներից: Սկզբնական շրջանում մարդը կարող է ոչինչ չնկատել, սակայն ժամանակի ընթացքում, երբ օրգանիզմը կսկսի դուրս բերել օգտակար նյութերը ոսկորներից (օրինակ՝ կալցիումից), դրանք կթուլանան: Արդյունքում՝ բարձրանում է վնասվածքների և օստեոպորոզի առաջացման հավանականությունը:

3.      Ատամների զգայունություն

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրգանիզմի բարձր թթվայնության ու ատամների էմալի թուլացման միջև կա ակնհայտ կապ, ուստի էմալի քայքայումով պայմանավորված խնդիրները կարող են լինել բարձր թթվայնության ախտանշան:

4.      Քնի խանգարումներ

Այս ախտանշանը ցույց է տալիս, թե որքան հաճախ են մարդիկ բախվում բարձր թթվայնության խնդրին: Բանն այն է, որ օրգանիզմը սկսում է դուրս բերել կալցիումը ոսկորnերից՝ pH բալանսը կարգավորելու համար, իսկ կալցիումի պակասը հանգեցնում է անքնության:

Ինչպես ազատվել այս խնդրից

Թթվայնության բարձր մակարդակի դեմ պայքարի ամենատարածված ու արդյունավետ միջոցներից մեկը հիմնային դիետան է, որը ենթադրում է որոշակի փոփոխություններ սննդակարգում: Կան սննդամթերքի տեսակներ, որոնք պետք է անպայման ներառել սննդակարգում, սակայն կան նաև այնպիսինները, որոնցից ցանկալի է խուսափել:

Թթվայնության մակարդակը նվազեցնելու համար հարկավոր է հարստացնել սննդակարգը հետևյալ մթերքով.

·        գանգրաթերթ կաղամբ (կալե),

·        բրոկոլի,

·        վարունգ,

·        սպանախ,

·        ռուկոլա,

·        դդմիկ,

·        սոյա,

·        տոֆու,

·        ընկուզեղեն,

·        սերմեր,

·       լոբազգիներ,

·        չամիչ:

Միևնույն ժամանակ խորհուրդ է տրվում խուսափել հետևյալ սննդամթերքից.

·        կաթնամթերք,

·        ձվի սպիտակուց,

·        միս,

·        պատրաստի թևթև ուտեստներ,

·        պահածոյացված սննդամթերք,

·        քաղցրավենիք,

·        կոֆեին,

·        քացախներ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *