Ուրախացնող փաստեր նրանց համար, ովքեր կծու մթերք են սիրում. առավելություններ, որոնց մասին չգիտեք

Շատերն են սիրում կծու մթերք օգտագործել, բայց քչերը գիտեն այն  մասին, որ այն նաև բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Կծուն մի շարք առավելություններ ունի։

Երկարակեցություն։ Ըստ հետազոտություններից մեկի տվյալների՝ կծու մթերքը 14 տոկոսով կարող է նվազեցնել մահվան հավանականությունը միջին տարիքում։ Կծու համեմունքը կարող է օգնել ամրացնել օրգանիզմը։

Լավ տրամադրություն։ Վատ տրամադրության դեմ կարող է պայքարել ոչ միայն շոկոլադը։ Ցանկացած կծու մթերք ուժեղ իմպուլսներ է ուղարկում ուղեղին՝ ստիպելով արտադրել սերոտոնին հորմոնը։ Այն օգնում է հաղթահարել դեպրեսիան, անհանգստությունը. սթրեսը և հոգնածությունը։

Քաշի նվազեցում։ Կծուն կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից, քանի որ կարագացնի նյութափոխանակությունը։ Ոչ պակաս կարևոր է նաև այն հանգամանքը, որ կծու համեմունքները նվազեցնում են քաղցր ուտելու ցանկությունը։ Այդ գործում հատկապես կօգնեն դարչինն ու կծու պղպեղը։

Սրտի հիվանդությունների կանխարգելում։ Կծու համեմունքը կարող է օգնել կարգավորել խոլեստերինի մակարդակը և լավացնել արյան շրջանառությունը։ Կարմիր պղպեղը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք կարևոր են ոչ միայն սրտի, այլև ամբողջ օրգանիզմի առողջության համար։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *