Այս ըմպելիքը կօգնի մեկ օրում ազատվել «փակ» քթից և շնչել ազատ. հիանալի օգնում է նաև գրիպի, մրսածության դեպքում

Սուր շնչառական վարակները տարվա այս եղանակին շատ տարածված են: Մրսածության, գրիպի դեպքում խցանվում է քիթը և «փակ» քթի պատճառով հնարավոր չի լինում հանգիստ շնչել:

Այս միջոցը կանխում է հիվանդության զարգացումը և առաջին հերթին օգնում է կրկին ազատ շնչել: Այն օժտված է հակավիրուսային էֆեկտով: Օգտակար է մրսածության, գրիպի, սինուսիտի դեպքում:

Ըմպելիքի ազդեցությունն ուղղված է իմունային համակարգի ամրապնդմանը և վարակի դեմ պայքարին:

Բաղադրիչներ

1 գլուխ միջին չափի սոխ
2 բաժակ ջուր
1 կիտրոնի հյութ
2 ճաշի գդալ մեղր
Սոխը կտրատել ոչ մեծ շրջանակներով, վրան ջուր լցնել և եփել միջին կրակի վրա 15 րոպե:

Կրակից վերցնել, թողնել թրմվի 5 րոպե, քամել, երբ գոլանա ավելացնել կիտրոնի հյութը և մեղրը: Դա մեկ օրվա չափաբաժինն է: Խմել օրվա ընթացքում քիչ չափաբաժիններով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *